Այսօր Հովհաննավանքի և Ապարանի հովվության հոգևոր սպասավոր՝ Տեր Սարգիս քահանայի ծննդյան տարեդարձն է
Այսօր Հովհաննավանքի և Ապարանի հովվության հոգևոր սպասավոր՝ Արժանապատիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Այս մասին հայտնում են Արագածոտնի թեմից:
«Սիրելի՛ Տեր Հայր, ջերմորեն շնորհավորում ենք ու մաղթում կյանքի քաջառողջ, երկար և արևառատ տարիներ:
Աղոթում ենք, որ մշտապես անսասան մնաք Ձեր Աստվածահաճո ու նվիրյալ առաքելության մեջ, որ երկար տարիներ բերում եք ի նպաստ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Տիրոջ օգնականությամբ շարունակեք Ձեր ազնիվ ու բարի օրինակով առաջնորդել հավատավոր Ձեր զավակներին՝ Քրիստոսի ճշմարիտ ճանապարհով:
Բարի և օրհնյալ տարեդարձ»,-ասված է շնորհավորական ուղերձում:
