Այսօր Արցախի Հանրապետության Հերոս, անմահ մայոր Դավիթ Առուշանյանի ծննդյան օրն է։

Այսօր Արցախի Հանրապետության Հերոս, անմահ մայոր Դավիթ Առուշանյանի ծննդյան օրն է։

2020 թվականին սեպտեմբերի 29-ին Արեգասար լեռան մոտ մայոր Դավիթ Առուշանյանը իր զինակիցների հետ մարտի մեջ է մտնում ընդդեմ Ադրբեջանի զինված ուժերի մեծաքանակ զորքի։

Հրամանատարությունից երկու անգամ ստանալով նահանջի հրաման՝ չի ենթարկվում և իր անձնակազմով ոչնչացնում է ադրբեջանական չորսից ավել զրահատեխնիկա ու պատճառում մեծ քանակությամբ կենդանի ուժի կորուստ։ Մարտի ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից խոցվում է մայոր Առուշանյանի հետևակի մարտական մեքենան, ինչի հետևանքով ինքն էլ վիրավորվում է։ Մայոր Առուշանյանը դուրս է գալիս իր խոցված զրահամեքենայից և մտնում հետևակի մեկ այլ մարտական մեքենա և մինչև զինամթերքի վերջանալը շարունակում սկսված անհավասար մարտը։ Այնուհետև Դավիթ Առուշանյանը մտնում է 3-րդ զրահամեքենան և շարունակում մարտական գործողությունները՝ իր զրահամեքենայով մխրճվելով ադրբեջանական զինուժի խորքը։ Մայոր Առուշանյանը զոհվում է իր վարած հետևակի մարտական մեքենայով ադրբեջանական զրահապատ մեքենայի մեջ մխրճվելով և այն պայթեցնելով։

Մայոր Դավիթ Առուշանյանի հետ միասին մարտնչում էին Հովիկ Ասատրյանը, Արեն Չոբանյանը։ Նրանց գործողությունների շնորհիվ ադրբեջանական զինված ուժերի մեծաթիվ ստորաբաժանումների առաջխաղացումը կանգնեցվում է

Նա ուներ 4 անչափահաս զավակ։

Share This