Այսօր Արմեն Դարբինյանի ծննդյան օրն է:

Շիրակ հայրենակցականը ջերմորեն շնորհավորում է կազմակերպության հիմնադիրներից մեկին, որի գործունեությունը ամեն միջավայրում սկսվում և շարունակվում է նորանոր, հզոր ծրագրերի ուրվագծմամբ ու հաստատուն ընթացքով։

Համընդհանուր գնահատման են արժանի նրա արժեհամակարգը, դաստիարակությունն ու կրթվածությունը, որոնք կրելով ամենայն բնականությամբ, տարածում է իր միջավայրում։

Նա արդեն գործնականում ապացուցել է իր որակների իրական լինելը՝ մեր Հայրենիքի անկախացման առաջին տարիներին դրսևորելով տնտեսագիտության, կառավարման, պետության ամբողջական պատկերն ընկալող և դրա գործունեությունը հստակ կազմակերպող ղեկավարի գիտելիքներ և ունակություններ։

Հարգելի պարոն Դարբինյան, մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, նորանոր լուսավոր ծրագրերի իրականացում ոչ միայն կրթության ոլորտում, այլ նաև՝ քաղաքականության ասպարեզում՝ մեր երկրի համար ճակատագրական ժամանակահատվածում Ձեր մտահոգ, ուրույն գնահատականների արտահայտման և վիճակից դուրս գալու խելամիտ և խորագիտական ուղիներ գտնելու գործում։

Ցանկանում ենք արևշատություն և երջանկություն՝ Ձեր գեղեցիկ ընտանիքի, հարազատների, հայրենակիցների, ընկերների և մտերիմների, հազարավոր ուսանողների հետ՝ որպես հայ ժողովրդի ավանդույթները կրող, արժանի զավակ։

Share This