«Այն, ինչ կորցրեց, մինչ պահանջում էր»

Քսան տարվա ամուսնությունից հետո սատանան բռնեց տղամարդուն:

-Ես այլևս չեմ ուզում շարունակել այս ամուսնությունը։ Այսքան տարի տանջվեցինք, որ երեխա ունենանք, բայց ապարդյուն։ Էս բժշկին, էն բժշկին այցելելով դեղ խմեցինք, արդյունքում ունեմ անզավակ ընտանիք, արդեն 100 կգ գիրացած կին։

 

Կինը վիրավորանքից խեղդվեց։

 

-Մենք միակ զույգն ե՞նք, որ երեխաներ չունենք: Աստված մեծ է, մեզ էլ կողորմի։

 

-Բավակա՛ն է,- բղավեց ամուսինը,- ինձ երեխա է պետք: Ֆինանսական վիճակս լավ է, կարող եմ ամուսնանալ քեզնից փոքր կնոջ հետ, նա ինձ երեխա կպարգևի։

 

Կինը լուռ էր, նա արդեն ազատ էր, քանի որ ինքնագնահատականը վեր էր ամեն ինչից։ Մեկ տարի անց տղամարդը ծանոթանում է 25-ամյա աղջկա հետ, ով ապրում է մոր հետ վարձով ։ Տղամարդը խոստացավ նրան, որ հոգ կտանի մոր մասին և կօգնի նրան։ Կինը, ով առանց երկար մտածելու ընդունեց առաջարկը, ժպտացող աչքեր ուներ։ Վերջապես նրանք ամուսնացան և մեղրամիս անցկացրին արտերկրում։ Նա կնոջ համար տուն գնեց որպես հարսանեկան նվեր։ Կինն էլ այն նվիրեց մորը։ Այս անգամ էլ չստացվեց, կինը երեխա լույս աշխարհ բերելու մտադրություն չուներ, մինչդեռ խորամանկ կինը, իմանալով ամուսնու էությունը, մի քանի գեղեցիկ բառով անընդհատ ստիպում էր նրան անել իր ասածը։ 5 տարում տղամարդը ֆինանսապես սնանկացավ։ Վերջապես ասաց կնոջը.

 

-Դու ինձ չես սիրում։ Ինչո՞ւ ինձ երեխա չես պարգևում:

 

Կինը բռնեց նրա ձեռքը, տարավ հայելու մոտ և ասաց.

 

-Նայի՛ր քեզ հայելու մեջ և ինքդ որոշի՛ր, թե ինչպիսին ես դու։ Ես ամաչում եմ քեզ իմ ամուսին անվանել։ Դու իմ պապու տարիքին ես, ինչ երեխա:

 

Աշխարհը փլվեց մարդու գլխին, բայց արդեն ուշ էր. նա այնպիսի վիրավորանքներ էր լսում, որ այսքան տարի երբեք չէր լսել իր նախկին կնոջից։ Բաժանվեց։

 

Երկու տարի անց տղամարդը որոշեց այցելել նախկին կնոջը՝ ներողություն խնդրելու։ Մոտ ութ տարեկան մի աղջիկ բացեց դուռը։ «Ո՞վ է իմ աղջիկ»․- ներսից լսվեց մոր ձայնը։ Տղամարդը քարացավ։ Նախկին կնոջ դեմքի վեհ արտահայտությունը բոլորովին չէր փոխվել։

 

-Ներիր ինձ,- կմկմաց տղամարդը,- ես չգիտեի, որ դու ամուսնացած ես կամ դուստր ունես, քեզ չէի անհանգստացնի:

 

-Ես ամուսնացած չեմ,- ասաց կինը,- աղջիկս էլ քոնն է, երբ դու գնացիր, մեկ շաբաթ անց իմացա, որ հղի եմ:

 

-Ինչո՞ւ չասացիր, ես հայրն եմ, ես պետք է իմանայի:

 

-Հարգելիս, դու Աստծուն չես հավատում, ինչպե՞ս կարող էիր ինձ հավատալ․․․

Share This