Այլևս ոչ մի բանակցություն՝ մինչև Ուկրաինայի ամբողջովին ջախջախումը․ Մեդվեդև
Այլևս ոչ մի բանակցություն չի լինի՝ մինչև Ուկրաինայի ամբողջովին ջախջախումը։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան իր ալիքում։
«Իմ կարծիքով, վերջին շրջանում, թեկուզ տեսականորեն, մեկ վտանգ կար՝ բանակցային ծուղակ, որի մեջ մեր երկիրը կարող էր ընկնել որոշակի հանգամանքների դեպքում։ Մասնավորապես, միջազգային հանրության կողմից առաջարկված և Կիևի ռեժիմին պարտադրված վաղ անհարկի խաղաղ բանակցությունները անհասկանալի հեռանկարներով և հետևանքներով։
