ԱՄՆ փոխնախագահն իր երկրի շահն է առաջ տանում, դուք տեր կանգնեք ձեր պետությանը․ Ավետիսյան
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Երեկ, ԱՄՆ փոխնախագահը իր էջում հայերի ցեղասպանության հուշահամալիր իր այցի գրառումը ջնջելուց հետո, Բաքվում կատարած այցի շրջանակներում պսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել այսպես կոչված հերոսների հուշահամալիրում:
Հիշեցնեմ, որ այս երկիրը իր անկախությունից ի վեր միայն հայերի դեմ է պատերազմել:
Այս գրառումը ոչ մի կերպ ԱՄՆ փոխնախագահին քննադատություն չէ, նա իր երկրի շահերն է առաջ տանում, ինչը իր գործն է:
Այս գրառումը սեփական կյանքի և ապագայի համար պատասխանատվություն ստանձնելուց խուսափող և հույսն օտարի վրա դրած հային ուղերձ է: Բավ է մանկամիտ լինել, հասունացեք և տեր կանգնեք ձեր ու ձեր երեխաների կյանքին և ձեր պետությանը»:
