ԱՄՆ-ն ցամաքային գործողություն է նախապատրաստում Իրանում

ԱՄՆ-ն ցամաքային գործողություն է նախապատրաստում Իրանում, այն կարող է տևել մի քանի շաբաթ և չի ենթադրում լայնամասշտաբ ներխուժում. հաղորդում է The Washington Post-ը։

Հիմնական նպատակներից են Հարք կղզու գրավումը և Հորմուզի նեղուցի մերձակա շրջաններում զենքի ոչնչացումը կետային գրոհների միջոցով, հայտնում է պարբերականը: Տարածաշրջան են արդեն տեղափոխվում հազարավոր ամերիկացի զինվորականներ, այդ թվում՝ ծովային հետեւակայիններ։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը մեկնաբանել է հրապարակումը՝ նշելով, որ Պենտագոնի խնդիրն է գլխավոր հրամանատարին գործողությունների առավելագույն ազատություն ապահովել․

«Դա չի նշանակում, որ նախագահը որոշում է կայացրել», – հավելել է նա:

Share This