ԱՄՆ-ն մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ, եթե վերջինս հրաժարվի առաջարկներից
ԱՄՆ -ն մշակում է Ռուսաստանի էներգետիկ հատվածի դեմ պատժամիջոցներ, որոնք կարող են սահմանվել, եթե Ռուսաստանը հրաժարվի ուկրաինական ճգնաժամի կարգավորման առաջարկներից․ հայտնում է Bloomberg-ը:
Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնը դիտարկում է, մասնավորապես, «ստվերային նավատորմի» նավերի նկատմամբ միջոցները, որոնք օգտագործվում են ռուսական նավթի փոխադրման համար, ինչպես նաև առևտրային ընկերությունների նկատմամբ, որոնք նպաստում են համապատասխան գործարքների անցկացմանը:
