ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի հետ բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման. Axios
ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան փետրվարի 6-ին, Օմանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով արաբական աղբյուրի։«ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային հարցի շուրջ բանակցություններն, ինչպես սպասվում է, տեղի կունենան փետրվարի 6-ին, Օմանում», – գրել է Ռավիդը X հարթակում։
Աղբյուրը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայնել է բանակցությունները Թուրքիայից Օման տեղափոխելու Իրանի խնդրանքին։Ռավիդը նշել է, որ դեռևս քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ՝ արդյոք տարածաշրջանի արաբական և մուսուլմանական երկրները կմիանան Օմանում բանակցություններին։Սպիտակ տունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ այս հարցի շուրջ։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախապատրաստումն ընթանում է Իրանի նախագահի հրահանգներին համապատասխան։«Բանակցությունների պլանավորումն ավարտվել է, և շարունակվում են խորհրդակցությունները՝ վերջնականապես որոշելու անցկացման վայրը, որի մասին առաջիկայում կհայտարարվի», – Բաղայիի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին փետրվարի 6-ին Ստամբուլում կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և հետ։Իր հերթին, The Jerusalem Post-ը, հղում անելով աղբյուրների, հաղորդել է, որ բանակցություններին կմիանան բարձրաստիճան պաշտոնյաներ՝ հավանաբար, Կատարի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Օմանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։
