ԱՄՆ-ն ավելի քան 13 միլիոն դոլար արժողությամբ ռենտգեն և զննող սարքավորումներ է տրամադրել ՊԵԿ-ին
![ԱՄՆ-ն ավելի քան 13 միլիոն դոլար արժողությամբ ռենտգեն և զննող սարքավորումներ է տրամադրել ՊԵԿ-ին](https://newspress.am/timthumb.php?src=disc/28-06-24/ee8f964838df9b4ca1ab9631b8944381.jpg&w=780)
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ժապավեն կտրելու արարողություն՝ նշանավորելու Միացյալ Նահանգների կողմից ավելի քան 13 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ռենտգեն և զննող սարքավորումների տրամադրումը։
«Այս կարևոր միջոցառումն ընդգծում է սահմանների անվտանգությունը մեծացնելու և երկու երկրների միջև առևտուրը դյուրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը», – ասել է դեսպան Քվինը։