ԱՄՆ Ատլանտայի օդանավակայանը կաթվածահար է եղել․ Associated Press
Ավելի քան 450 չվերթ է հետաձգվել ԱՄՆ Ատլանտայի օդանավակայանի թռիչքուղու սարքավորումների հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտնել Է Associated Press գործակալությունը։
«Կիրակի օրը Ատլանտայի օդանավակայանում՝ աշխարհի ամենածանրաբեռնվածներից մեկում, հարյուրավոր չվերթներ են հետաձգվել թռիչքուղու սարքավորումների հետ կապված խնդրի պատճառով», – ասվում է հրապարակման մեջ:
Հայտնի է, որ ժամը 13:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 20:00-ին) հետաձգվել է ավելի քան 200 մեկնող և ավելի քան 250 ժամանող չվերթ: Ինչպես նշում է գործակալությունը, մասնագետներն աշխատում են խնդիրների վերացման ուղղությամբ։
