Ամենաարդյունավետ բնական միջոցը անոթները վնասակար տարրերից մաքրելու համար

Մարդու ամենակարևոր օրգաններից մեկը սրտամկանն է, որն ապահովում է արյան հոսքը, ինչի շնորհիվ էլ օրգանիզմը ստանում է անհրաժեշտ սննդարար նյութերը: Սակայն սխալ սննդակարգը, նստակյաց կենսակերպն ու սթրեսները նպաստում են անոթների ու զարկերակների խցանմանն ու աղտոտմանը, ինչը կարող է շատ վտանգավոր լինել:

Նման խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում պարբերաբար մաքրել անոթները, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցներից մեկը, որը կօգնի ազատվել անոթներում կուտակված վնասակար տարրերից:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

·         6 հատ կիտրոն,

·         30 պճեղ սխտոր,

·         2 լիտր ջուր:

Պատրաստման եղանակը.

Սխտորներն ու կիտրոնները մաքրել և կտրատել, լցնել դրանք կոտորակիչի մեջ, ավելացնել մի փոքր ջուր և լավ խառնել: Այնուհետև լցնել խառնուրդը կաթսայի մեջ, ավելացնել ջրի մյուս մասն ու դնել կրակին: Երբ խառնուրդը եռա, թուլացնել կրակն ու եփել ևս 5 րոպե: Լցնել դեղամիջոցն ապակյա տարայի մեջ և պահել սառնարանում:

Օգտագործման եղանակը.

Այս դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական 50 մլ: Կուրսը տևում է 3 շաբաթ, որից հետո հարկավոր է անել մեկշաբաթյա դադար և կրկնել կուրսը:

Share This