Ամբողջ աշխարհում երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի 920 դեպք է արձանագրվել. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 33 երկրից երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի  920 ենթադրյալ դեպքի մասին հաղորդում է ստացել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հունիսի 22-ի դրությամբ հաղորդում է ստացվել անհայտ ծագման հեպատիտի 920 ենթադրյալ դեպքի մասին, որոնք հայտնաբերվել են երեխաների մոտ 33 երկրում՝ ԱՀԿ-ի հինգ շրջանում», – հայտնել են կազմակերպությունից։

Նշվում է, որ 2022 թվականի մայիսի 27-ին արված նախորդ հայտարարությունից հետո տեղեկություն է ստացվել ևս 270 նոր հավանական դեպքի մասին։

ԱՀԿ-ի տվյալներով՝ օրգանների փոխպատվաստման վիրահատություն է պահանջվել 45 երեխայի համար։ Հիվանդներից 18-ը մահացել է։

Share This