Ամանորը՝ պահածոների սեզոն․ զգուշացեք բոտուլիզմից
Ամանորյա օրերին հաճախ օգտագործվում են տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Սակայն սխալ պատրաստման կամ պահպանման դեպքում դրանք կարող են դառնալ բոտուլիզմի՝ կյանքի համար վտանգավոր հիվանդության պատճառ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է զգոն լինել։
Ի՞նչ է բոտուլիզմը
Բոտուլիզմը ծանր թունավորում է, որն առաջանում է Clostridium botulinum բակտերիայի արտադրած թույնից։ Այն հաճախ կապված է տնային պահածոների օգտագործման հետ։
Հատկապես վտանգավոր են
Տնային պայմաններում պատրաստված բանջարեղենային և ձկնային պահածոները
Պահածոները, որոնց կափարիչը ուռած է կամ վնասված
Պահածոները՝ տհաճ հոտով կամ կասկածելի տեսքով
Երբեմն կարող են չունենալ տհաճ հոտ կամ համ
Ինչպես պաշտպանվել
. Մի օգտագործեք անհայտ ծագման կամ կասկածելի պահածոներ
. Երբեք մի փորձեք «համտեսել» կասկածելի պահածոն
. Պահածոները բացելուց առաջ ուշադրություն դարձրեք կափարիչի վիճակին
. Տնային պահածոներն օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում եռացնել առնվազն 10–15 րոպե
. Նախապատվությունը տվեք գործարանային արտադրանքին
Բոտուլիզմի ախտանշաններ կարող են լինել
Տեսողության խանգարում (երկտեսություն, մշուշ)
Կոպի անկում
Խոսքի և կուլ տալու դժվարացում
Մկանային թուլություն
Շնչառության դժվարացում
Ցավեր որովայնի շրջանում, փորլուծություն
Ախտանշանների դեպքում անմիջապես դիմեք բժշկի կամ զանգահարեք շտապ օգնություն։
Ժամանակին բուժումը կարող է փրկել կյանք։
