«Կալանքը դարձել է համակարգային բռնության գործիք». Արամ Վարդևանյան

«Վերջին ամիսներին հանրային հնչեղություն ունեղող գործերով կալանքների որոշումները, կամ դրանց չվերացումն իրապես աննախադեպ են:

Ի դեպ փաստաբան, Մեր Ձևով շարժման անդամ՝ Ռուբեն Մխիթարյանի կալանքի դեպքում բոլոր տեսանյութերը ըստ որի վերջինս բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել՝ հրապարակավ հասանելի են, բայց նման օբյեկտիվ և մեղադրանքը հերքող տվյալները, նույնիսկ նշանակություն չեն ունեցել Դատարանի համար:

Սահմանադրական դատարանը հենց վերջերս կրկին անդրադարձ էր կատարել կալանք խափանման միջոցին:

Որոշմամբ նույնիսկ նշվել էր, որ քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ և ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ կարևոր երաշխիք է: Հետևաբար Հայաստանում հենց միայն կալանքների կիրառման նման ծավալը, նաև՝ հակամարդասիրական է:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»

Փաստաբան Արամ Վարդևանյան

Share This