Ալիևն առանձնապես չի շտապի ՀՀ-ի հետ փաստաթուղթ ստորագրել՝ ամերիկյան «ալգորիթմներով»․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Մինչ ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը վերջին երկու շաբաթներին «Միջին միջանցքի» գլխավոր լոբբիստի դերն էր ստանձնել՝ նպատակ ունենալով Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում սահմանափակել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ազդեցությունը, Ալիևը մեկնում է Աստանա՝ Շանհայի կազմակերպության գագաթաժողովին, ու դրա ընթացքում ռազմավարական համագործակցության հավաստիացումներ տալիս Պուտինին, Չինաստանի հետ ստորագրում է ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր:

Սա ամենևին չի նշանակում, թե Ալիևը հակաամերիկյան կուրսի կրող է, բայց նա հաստատապես չի ցանկանում դառնալ աշխարհաքաղաքական մեկ կենտրոնի կցորդ:
Եվ վերջապես, Բաքուն ինչո՞ւ պետք է միակողմանի տրվեր մի վարչակազմի հավաստիացումներին, որի ամիսները հաշված են:
Ալիևը հաշվելու ունակություն ունի և հասկացել է, որ առավելագույնս կարող է քաղել, եթե բոլոր ազիմուտներում հարաբերություններ զարգացնի:
Ալիևը փորձում է բոլոր կենտրոնների համար բարձրացնել Ադրբեջանի կշիռը:
Բայց սա նշանակում է նաև, որ Ալիևն առանձնապես չի շտապի Հայաստանի հետ փաստաթուղթ ստորագրել՝ ամերիկյան «ալգորիթմներով»:
Share This