Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Դատախազը Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` (վստահված գույքը հափշտակելուն դրդել):
Դատախազությունից ABC Media-ին հայտնեցին, որ խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել հետախուզում:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է։
