Ալեքսանդրա Գրիգորյանն ու Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի երիտասարդների և Մ23 առաջնության լավագույն ծանրորդներ
Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է, երիտասարդական ընտրանին՝ 4-րդը, իսկ մինչև 23 տարեկանների թիմը՝ 2-րդը: Մրցաշարի լավագույն ծանրորդները Ալեքսանդրա Գրիգորյանն ու Տիգրան Կարապետյանն են: Այս մասին հայտնում են ծանրամարտի ֆեդերացիայից։
