Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Վիետնամում է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիետնամի խորհրդարանի ղեկավար Չան Թհան Մանի հրավերով նոյեմբերի 17-ի երեկոյան  պաշտոնական այցով ժամանել է Վիետնամ։

Այս մասին հայտնել են տղի լրատվամիջոցները՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանի այցը Վիետնամ կշարունակվի մինչև նոյեմբերի 23-ը։

Անդրադառնալով այցին լրավամիջոցները նշել են, որ Հայաստանի ու Վիետնամի միջև երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցությունը դրական նշաններ է սկսել ցույց տալ Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի համաձայնագրի  շնորհիվ։

Նշվում է, որ 2022 թվականին Հայաստանի ու Վիետնամի միջև առևտուրը հասել է 62․6 միլիոն դոլարի, ինչը 469 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից, իսկ 2023 թվականին հասել է 342 միլիոն դոլարի, ինչն իր հերթին 516 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից։

Share This