Ալեն Սիմոնյանը պահանջում է Սաղաթելյանից հրապարակային ներողություն և 2.000.000 դրամ բռնագանձում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է.
հրապարակայնորեն ներողություն խնդրել ֆեյսբուքում՝ 5 աշխատանքային օրում։
բռնագանձել 2.000.000 դրամ՝ հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ, ապա ձերբակալել նրանց։ Antifake-ի գրասենյակում նույնպես խուզարկություններ են անցկացվում։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ։
