Ազատությո´ւն Ռուբեն Մխիթարյանին․ «Մեր ձևով» շարժումը հայտարարություն է տարածել
Մեր ձևով» շարժումը հայտարարություն է տարածել․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ հոկտեմբերի 20-ին ապօրինի ձերբակալված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։
Միջնորդությունը քննվելու է այսօր` ժամը 20.30-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ:
Հասցեն՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7 շենք:
Ազատությու´ն Ռուբեն Մխիթարյանին»։
