Ադրբեջանում գործազուրկների թիվը կտրուկ աճում է

Ադրբեջանում գործազուրկների թիվը շարունակաբար աճում է, գրում է Haqqin.az Telegram-ալիքը։

Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, սեպտեմբերի 1-ի դրությամբ գործազուրկների թիվը կազմել է 237 հազար մարդ, ինչը 6.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Միևնույն ժամանակ, հուլիսի համեմատ՝ օգոստոսին գործազուրկների թիվն աճել է 2.5 տոկոսով կամ 5.7 հազար մարդով։

Գործազրկության ապահովագրության միջին ամսական վճարը կազմում է 436.7 մանաթ։

Share This