<<Մեր որդիներին դավաճան ասելու իրավունք չունեն>>․Գյումրիում ևս ռազմագերիների հարազատները ճանապարհներ են փակել

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները ևս բողոքի ակցիաներ են իրականացրել՝ Գյումրիում փողոցներ փակելով։

Գրեվարված Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք վրդովվել և հուսալքվել են գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններից։

«Մեր տղաներին ոչ ոք իրավունք չունի մեղադրելու դավաճանության մեջ, պահանջում ենք վերադարձնեն և քննություն իրականացնեն։ Ինչպե՞ս կարելի է հայտարարություններ հնչեցնել, թե գերիները իրենց համար չկան, գոյություն չունեն։ Պետությունը պարտավոր է տղաներին հետ բերել»,-ասաց նա։

Արկադի Հովհաննիսյանի  խոսքով՝  իրենց հետ փորձել են բանակցել միայն ոստիկանությունից,  փորձել են կապ հասատել մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն չի հաջողվել։

Արկադի Հովհաննիսյանն ասաց, որ փոխանցում է բոլոր հարազատների խոսքերը՝ իրենք չեն լռելու, պայքարելու են, մինչև որդիներին չվերադարձնեն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )