Ֆրանցիսկոս պապի մահը հանգեցրել է հետաքրքրության մեծ աճի «Կոնկլավ» ֆիլմի նկատմամբ

Ֆրանցիսկոս պապի մահը հանգեցրել է հետաքրքրության մեծ աճի «Կոնկլավ» ֆիլմի նկատմամբ։ Ֆիլմը հասանելի է PVOD տարբեր պլատֆորմներում եւ ներկայում հեռարձակվում է Amazon Prime Video-ով առանց բաժանորդների համար հավելյալ վճարի։

Սյուժեն պտտվում է նոր հովվապետի ընտրության շուրջ։ «Կոնկլավը»՝ գլխավոր դերերում Ռեյֆ Ֆայնսի եւ Սթենլի Տուչիի մասնակցությամբ, նկարահանել է ռեժիսոր Էդվարդ Բերգերը եւ «ներկայացվել է «Օսկարի» լավագույն ֆիլմ անվանակարգում։

Luminate-ի տվյալներով, որը հետեւում է հոսքային կոնտենտի դիտումներին, երկուշաբթի «Կոնկլավի» դիտումների թիվը ավելացել է 238 տոկոսով Ֆրանցիսկոս պապի մահվան լուրից հետո։

«Կոնկլավը» հավաքել է դիտումների մոտ 1,8 մլն րոպե ապրիլի 20-ին, ապրիլի 21-ի վերջի դրությամբ այդ թիվը հասել է 6,9 մլն րոպե դիտման։

Եվս մեկ ֆիլմ Վատիկանի թեմայով՝ Netflix-ի 2019թ. «Երկու պապ» դրաման, նույնպես պոպուլյար է դարձել։ Դիտումների քանակը կիրակի օրվանից բարձրացել է 417 տոկոսով։

Share This