Ֆրանսիան հայտարարել են, որ ձգտում է տեւական զինադադար հաստատել հարավային Լիբանանում
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է լիբանանա-իսրայելական սահմանին փխրուն զինադադարի պահպանմանը և ռազմական նոր էսկալացիայի կանխմանը։ Ինչպես հաղորդում է Lebanon 24 լրատվական պորտալը, Լեկորնուն արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ Ամանորի օրը այցելել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) ֆրանսիացի խաղաղապահների ճամբար՝ Դեյր Քիֆ շրջանում։
«Ֆրանսիան ձգտում է տեւական զինադադար հաստատել հարավային Լիբանանում»,- ասել է նախարարը։ «Մենք այս նպատակին հասնելու ճանապարհի կեսն ենք և ապահակամարտության գործընթացում հասել ենք առաջին արդյունքներին»։
Նոյեմբերի 27-ին ամերիկա-ֆրանսիական նախաձեռնությամբ ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև 60-օրյա զինադադարի մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը նախատեսում է UNIFIL-ի աջակցությամբ լիբանանյան բանակի տեղակայումը հարավային սահմանի երկայնքով։ Իր հերթին, հրեական պետությունը պետք է մինչև 60 օրվա ընթացքում դուրս բերի իր զորքերը Լիբանանի տարածքից, որտեղ իսրայելական զինվորականները ցամաքային գործողություն են իրականացրել։