Ֆրանսիայում խոսել են Ուկրաինայի ԶՈւ-ի վախի մասին

Ուկրաինայի Զինված ուժերի մարտիկներին վախեցնում է ՌԴ ԶՈՒ-ի կողմից օպտիկամանրաթելային դրոնների զանգվածային կիրառումը։ Այս մասին հայտնել է ֆրանսիական Le Monde պարբերականը։

«Մեզ համար դա հսկայական խնդիր է», – հոդվածում մեջբերվել է ուկրաինացի զինծառայողներից մեկի խոսքը:

Նյութի հեղինակի տվյալներով՝ հակամարտության ընթացքում տեղի է ունենում ռազմական տեխնոլոգիաների մշտական զարգացում, և հենց ՌԴ ԶՈւ-ն է կարողացել դրանում զգալիորեն հաջողության հասնել։

Share This