Ֆրանսիայի Սենատում կոչ են արել պայմանագրում ներառել կետ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը եւ Սենատի Լեռնային Ղարաբաղի հարցով
միջազգային տեղեկատվական խումբը կոչ են անում ստորագրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ
խաղաղության համաձայնագիրը։
Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեւինան եւ Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ
Էթիեն Բլանը ողջունում են Հայաստանի հանձնառությունը՝ հասնելու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի։ Նրանք կոչ են անում շուտափույթ ստորագրել այն՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության գործընթաց առաջ տանելու համար։
Համաձայնագրի ստորագրումը «պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների առաջին քայլը։ Նպատակն է հասնել հարաբերությունների կարգավորման՝ հարգելով երկու
պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
Համաձայնագրի կնքումը պետք է հանգեցնի Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող բոլոր բանտարկյալների ազատմանը եւ Միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի որոշման արդյունավետ իրականացմանը, որն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ եւ անարգել վերադարձի իրավունքը՝ հարգելով նրանց իրավունքները։