Ֆիլիպիններում մոլեգնում է ավերիչ թայֆուն, կա զոհ
«Ֆանֆոն» թայֆունը մոլեգնել է սկսել Ֆիլիպիններում դեռ Սուրբ Ծննդյան նախօրեին։ Այս մասին հայտնում է «Եվրանյուզը», մանրամասնելով, որ քամու արագությունը որոշ տեղերում հասել է ժամում 195 կմ-ի։ Եղանակային անբարենպաստ պայմանները փչացրել են այս երկրի բնակիչների Սուրբ Ծննդյան տոնը։ Նշենք, որ Ֆիլիպինների բնակչության մեծ մասը կաթոլիկներ են։ Վերջին տվյալների համաձայն, առնվազն մեկ մարդ զոհվել է հոսանքահարությունից։ Ավելի քան տասը հազար մարդ Սուրբ Ծննդյան գիշերն անցկացրել են դպրոցներում, գիմնազիաներում եւ հանրային նշանակության այլ օբյեկտներում, տարհանված լինելով իրենց տներից։