Ֆիլիպիններում թայֆունի պատճառով զոհվել է 17 մարդ
Առնվազն 17 մարդ է զոհվել Ֆիլիպիններում «Տիսոյ» թայֆունի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հավելելով, որ Agence France-Presse (AFP) –ն ավելի վաղ հայտարարել էր չորս զոհի մասին։ Պատճառված նյութական վնասը կազմում է 15,7 միլիոն դոլար։
Ավելի քան կես միլիոն մարդ էլ տարհանվել է աղետի գոտուց։ Ներկայումս չեն գործում կամուրջները եւ առանձին մայրուղիների եւ ճանապարհների որոշ հատվածներ, ինչպես նաեւ ժամանակավորապես փակվել է չորս օդանավակայան։
Նշենք, որ «Տիսոյը» այս տարվա մեջ Ֆիլիպիններին պատուհասած 20-րդ թայֆունն է։ Քամու արագությունը հասնում է 150 կմ/ժ։