Օր չկա, երբ նմանություն չտեսնեմ մեր օրերի որոշ իրավիճակների

ԿԳՄՍ նախարար Աարայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Միքայել Պողոսյանն իմ քաղաքական գործունեության ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել:
Գուցե շատերիդ համար այս բացահայտումը տարօրինակ լինի, բայց մեր սերունդը մեծացել է Պողոսյանի ստեղծած կերպարների «բացահայտումներով»: Օր չկա, երբ նմանություն չտեսնեմ մեր օրերի որոշ իրավիճակների և «Խաթաբալադայի», «Երևան բլյուզի», «Երևան ջանի» սյուժեների հետ: Այս գործերը շատ քաղաքական ուղերձներ ունեին, որոնք սերունդներ էին կրթում, ու նաև փոփոխություններ նախապատրաստում:
‼️Ու այսօր մեծ պատիվ էր առաջին անգամ երկար շփվելու իմ սիրած կերպարները կերտած Միքայել Պողոսյանի հետ: Բազմաթիվ գաղափարներ տվեց մեր անվանի դերասանը, որոնք կփորձենք իրագործել հաջորդ տարի»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )