Օր առաջ պետք է դուրս գալ այս իրավիճակից, որովհետև ո’չ սպասելու ժամանակ ունենք, ո’չ էլ զիջելու տեղ.«Արդար խոսք» կուսակցության նախագահ

«Մեր կուսակցության գլխավոր նպատակն է օր առաջ դուրս գալ այս իրավիճակից, որովհետև ո’չ սպասելու ժամանակ ունենք, ո’չ էլ զիջելու տեղ»,-AmbionNews-ի հետ զրույցում ասում է «Արդար խոսք» կուսակցության նախագահ Ալբերտ Մովսիսյանը։

Կուսակցությունը նոր է, հիմնադիրը Ազատամարտիկների և վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանն է։
Մովսիսյանն ասում է`մենք որոշել ենք անմասն չմնալ երկրի այսօրվա կարգավիճակը հարթելու և կարգավորելու գործընթացից։ Հույս է հայտնում, որ այս տարի կլինեն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և իրենք պետք է լիարժեք մասնակցություն ունենան, իսկ, եթե ոչ՝ կպատրաստվեն 2026 թվականի ընտրություններին։

Նշենք նաև, որ երեկ մարտի 27-ին, տեղի է ունեցել կուսակցության հիմնադիր համագումարը։

Share This