Օրեցօր հասարակությունը ավելի ու ավելի է խրվում վարկերի մեջ ու դեռ հույս էլ չկա որ մեր երկրում դրական փոփոխություններ կլինեն

Մեր երկրում չկա գեթ մեկ ոլորտ որը իր դիրքերում է։ Տնտեսությունը հասել է տոտալ կործանման, մթերքները ժամը ժամի տարբերությամբ թանկանում են, երկրի առաջ ծառացել են մի շարք անվտանգային հարցեր, բայց հասարակությունը լուռ համակերպվում է այս ամենի հետ։
Կարո՞ղ եք հիմա էլ չհամաձայնվել պարոն Ծառուկյանի ասածների հետ։ Ժամանակին նա ասում էր,որ մեր երկիրը կործանման ճանապարհին է։ Ասում էր, որ Արցախի կորստի ճանապարհով ենք գնում, ասում էր, որ այս երկրում լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, նոր աշխատատեղեր պետք է բացվեն որ կարողանանք երկիրը ոտքի հանել։Առաջարկում էր մինչև երեք միլիոն վարկ ունեցողների վարկերի զրոյացում, գյուղվարկերի տոկոսների իջեցում։ Չլսեցիք հարգելի քաղաքացիներ։ Գագիկ Ծառուկյանը իր խոսքկ տեր անձնավորություն է, դա փաստերով է ապացուցել։
Իսկ ինչ ստացաք ապագայի խոստումների հետևից գնալով։ Թուրքի հետ կառուցվող կոմունիկացիաներ, բացվող ճանապարհներ, անվտանգային առումով լուրջ սպառնալիքներ ու վերջին օրերին էլ թոշակների նվազագույն շեմի չնչին բարձրացում։ Էս տեմպերով երկիր կառուցել հնարավոր չի , ձեզ խաբել են հարգելիներս ուշքի եկեք։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )