Օրբանը «պաշտպանում է» Թրամփի որոշումը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտպանել է Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ դադարեցնելու USAID-ի գործունեությունը։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ինքը՝ կառավարության ղեկավարը։

Օրբանը նաև ընդգծել է, որ մինչև վերջերս հունգարական ընդդիմադիր լրատվամիջոցների ֆինանսավորումն իրականացվում էր ամերիկյան կառույցի միջոցով։

«Ակնհայտ է, որ ԱՄՆ USAID-ին ֆինանսավորել է Բրյուսելի ծայրահեղ առաջադեմ «Politico» թերթը և Հունգարիայի գրեթե բոլոր ձախակողմյան լրատվամիջոցները ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք, իսկ ինձ անվանեցին «տարվա կործանիչ։ Աշխարհը պետք է երախտապարտ լինի Դոնալդ Թրամփին՝ այս մութ դավադրությունը բացահայտելու և կասեցնելու համար», – դժգոհել է Հունգարիայի վարչապետը։

Share This