ՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. Մամիջանյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ ժողովրդին առաջինը վախեցնողը հենց Նիկոլ Փաշինյանն է եղել:

«Մոտավորապես մեկ տարի առաջ շրջում էր Տավուշի գյուղերով և մեր քաղաքացիներին, հայրենակիցներին վախեցնում պատերազմով: Ես երբեք չեմ զարմանում ՔՊ-ականների ունակությունների վրա՝ Ադրբեջանի փոխարեն «կռուտիտ» լինելու մասով: Այսինքն՝ այն հայտարարությունները, որոնք սովորաբար Ադրբեջանն է տարածում՝ զինվորներն անկարգ են, թիրախային չեն, օդ են կրակում: ՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի  փոխարեն արդարանում են»,-նշեց նա:

Share This