ՔՊ-ականները Գյումրիում ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում
Ambionnews-ի տեղեկություններով`ՔՊ-ն Գյումրիում վախի մթնոլորտ է ստեղծում, որպեսզի իրենց թեկնածուին` Կարեն Սարուխանյանի համար ապահովեն քվե։
Արդեն երկու շաբաթից ավելի է՝ հանրապետության երկրորդ քաղաքը քաղաքապետ չունի։
Հայտնել էինք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել, քաղաքապետի հետ միասին «Բալասանյան դաշինք» խմբակցության ավագանու անդամները վայր են դրել մանդատները։
Գյումրիի ավագանու գործող խմբակցությունների ղեկավարները այն կարծիքին են, որ ստեղծված իրավիճակի միակ ելքը ՏԻՄ արտահերթ ընտրություններն են։
Հիշեցնենք, որ օրերս ավագանու ՔՊ խմբակցության հրավիրած արտահերթ նիստը տապալվեց, քվորում չապահովելու պատճառով։
ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե շարժվենք՝ ըստ ընթացակարգի, օրենքի կարգավորմամբ, ապա ընտրությունները տեղի կունենան մոտ ժամանակներս։
Դեռեւս հայտնի չէ ՏԻՄ արտահերթ ընտրությունների ժամանակահատվածը, բայց ՔՊ-ականները արդեն լծվել են գործի։
Ambionnews-ը քաղաքացիներից պարբերաբար ստանում է ահազանգեր, բողոքներ, որ ՔՊ-ականներըԳյումրիի ՏԻՄ ընտրություններից առաջ վախի մթնոլորտ են ստեղծում։
«Ես կարող եմ նշել անուններ, ովքեր աշխատում են Կարեն Սարուխանյանի համար։ Մարիամ Հարությունյան, Էմմա Բարսեղյան, Արթուր Ապրիկյան։ Այս մարդիկ վազվզում են, որ Սարուխանյանի համար քվե բերեն։Մարիամը օրենքով գող Բենոյի ( Բենո Ռաստովսկիյ- Խաչատրյան) եղբոր աղջիկն է, եղբայրը Տիգրանն էլ է լծված էս գործին։ Էմմա Բարսեղյանն ու Արթուր Ապրիկյանը մարդկանց շանտաժի են ենթարկում, որ եթե էսքան քվե չապահովեն, ապա էլ չեն աշխատի, աշխատանքից հեռացնել կտան։ Գող Բենոյի ախպոր տղային Տիգրանին համոզել են, որ փոխքաղաքապետ են նշանակելու։ Ամեն թաղամասում, թաղի խուժանները 3 շտաբ են դնելու, ես ունեն տեղեկություններ, որ արդեն ձայներ են հավաքում։ Այսինքն` մինչև ընտրությունների օրը կիմանանք, բոլոր ձայները իրենցով կանեն»,-մեզ հետ զրույցում նշեց մեր աղբյուրը, ում անուն-ազգանունը իր իսկ խնդրանքով չենք ներկայացնում, որովհետև մտավախություն ունի, որ կարող է թիրախավորվել։
ՔՊ-ականները նաև «տրինիրովկա» են անում դպրոցների տնօրեններին։