Քոչարյանն` իր ու Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին (տեսանյութ)
Գիշերները չեք քնում և մտածում եք իմ ու Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասի՞ն, ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ չի կիսում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ չի միանում նրան, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ իր և Սերժ Սարգսյանի հարաբերություններում բան չի փոխվել, ինչպես նախորդ ասուլիսում հայտարարել էր.«Վեհափառը ձեզ պես չի մտածում, որ մենք ունենք հարաբերություններում անհաղթահարելի պրոբլեմներ և նա միջնորդել է, որպեսզի դրանք կարգավորվեն»։
Իսկ ինչ վերաբերում է Արցախը Ղարաբաղ անվանելուն՝ Քոչարյանն ասաց, որ միշտ ասում է կա՛մ Ղարաբաղի Հանրապետություն, կա՛մ էլ Արցախի Հանրապետություն։