«Քոչարյանի խոսքը պատրիարխալ պատկերացման տգեղ ցուցադրություն էր»․ իրավապաշտպանն ասուլիսում հնչած խոսքը
Հոկտեմբերի 7-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու, «հողերը հանձնելու», Ալիևի և Էրդողանի պահանջներն «անվերապահորեն կատարելու» վերաբերյալ իր դիտարկումների ժամանակ ասել է․ «Այս մարդը Հայաստանի հաշվին Մայր Թերեզա է աշխատում։ Իմ տպավորությունը սա է։ Բարեբախտաբար, աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ»։ Տեսանյութում դիտեք 19։15 րոպեից։
