Քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեցին մանրածախ առևտրով զբաղվող մեր հայրենակիցները

Իրականում շատ ծանր և շատ տագնապալի իրավիճակ է ստեղծվել մանր և միջին առևտրային բիզնեսով զբաղվող մեր քաղաքացիների շրջանում։Խնդիրը հետևալն է . ինչպես ինձ տեղեկացրին ներմուծվող ապրանքների մաքսազերծման գները շեշտակի աճել են (3.25 դոլլարից մինչև 11 դոլլար ներմուծվող ապրանքի մեկ կիլոգրամի դիմաց,խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի մասին է ) և մարդիկ պարզապես կանգնել են իրենց օրվա հաց վաստակելու հնարավորության կորստի առջև։Ես անպայման հարցում կուղարկեմ կառավարություն ,որ պարզենք իրական պատկերը, քանզի մասնավոր զրույցների ժամանակ ոչ ոք պետական կառույցների աշխատակիցներից նորմալ չկարողացավ ինձ բացատրել, թե ինչ է կատարվում։
Իրականում, եթե հանկարծ մաքսազերծման գները բարձրացել են ,ապա սա աբսուրդին հավասար քայլ է ,որը կբերի լուրջ բացասական սոցիալ֊տնտեսական հետևանքների։
Ես միշտ կողմնակից եմ եղել ,որ զարգացնենք մեր տեղական արտադրանքը,սակայն հարկերի և մաքսատուրքերի բարձրացումը առանց այլընտրանքային “առաջարկի” ձևավորման կատարյալ հիմարություն է։
Մի՞թե այս տարրական միտքը հասկանալի չէ ։
ՀԳ
Իսկ եթե այս մաքսային տոկոսադրույքներն ընդունված են որոշ միջազգային պարտավորություններից ելնելով,ապա իշխանությունները պարտավոր են “լեզու գտնել” մեր գործընկերների հետ և շտկել իրավիճակը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )