Քիշնևի օդանավակայանում ձերբակալվել է Գագաուզիայի խորհրդարանի նախագահը

Մոլդովայի կազմում գտնվող Գագաուզի ինքնավար շրջանի Ժողովրդական ժողովի խոսնակ Դմիտրի Կոնստանտինովը լրագրողներին ասել է, որ իրեն ձերբակալել են Քիշնևի օդանավակայանում, ով պատրաստվում էր թռչել Թուրքիա՝ բուժման նպատակով։ Այս մասին գրում է Ria Novosti-ն։
«Չթողեցին գնալ Թուրքիա, ես թռչում էի բուժվելու, օդանավակայանի սահմանային հսկողությունում անձնագիրս վերցրին, չկարողացան բացատրել, թե որն է պատճառը։ Սահմանապահ աղջիկը միայն ասաց, որ ինքը չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Անձնագիրս պահում էին մինչև Քիշնևից ինքնաթիռի թռիչքը։ Դա տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ին, և միայն մեկնելուց հետո՝ մոտավորապես 7.30-ին, փաստաթուղթն ինձ հետ են վերադարձվել»,- ճեպազրույցում ասել է Կոնստանտինովը։
Բանախոսը նշել է, որ ինքը կարգավորող մարմիններին հրավեր է ներկայացրել կլինիկայից՝ կնիքով և կոնտակտային տվյալներով, սակայն դա չի ազդել սահմանապահների որոշման վրա։
Սա Կոնստանտինովի հետ կապված առաջին նման դեպքը չէ։ Անցյալ տարվա ապրիլին Մոսկվայից Քիշնև վերադառնալուց հետո խլել էին նրա դիվանագիտական անձնագիրը։