Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ մեկ քայլով մոտեցել է իր երազանքի իրականացմանը

Քիմ Քարդաշյանը մեկ քայլով ևս մոտեցել է փաստաբան դառնալու իր երազանքի իրականացմանը: Այս մասին գրում է BBC News-ը՝ հայտնելով, որ հեռուստաաստղին հաջողվել է 4-րդ փորձից շատ կարևոր քննություն հանձնել իրավունքի ոլորտում:

Լուրը Քիմը հայտնել է սոցցանցում՝ կոչ անելով իր երկրպագուներին երբեք չհանձնվել իրենց նպատակների իրականացման ճանապարհին:

41-ամյա Քարդաշյանը տարիներ շարունակ հանդես է գալիս քրեական արդարադատության բարեփոխումների օգտին, այդ թվում՝ լոբբինգ է իրականացրել Սպիտակ տանը:

2019 թվականին նա հայտարարել էր, որ ցանկանում է ավելի առաջ գնալ իրավունքի ասպարեզում: Բակալավրի կրթական աստիճան չունենալով՝ Քիմը սովորում է այլընտրանքային ուսումնական ծրագրով՝  իրավաբանների վերահսկողության ներքո:

Ավելի վաղ նա նշել էր, որ «իր ուղևորությունը գրեթե անհնար է և ավելի բարդ, քան ավանդական իրավունքի դպրոցներում սովորելը»: Սակայն երկուշաբթի տեղեկացրել է, որ հանձնել է Կալիֆոռնիայի առաջին կուրսի ուսանողների համար նախատեսված քննությունը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )