Քիմ Քարդաշյանը դստեր համար աճուրդում գնել է Ջեքսոնի բաճկոնն ու գլխարկը
Ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ավագ դստեր՝ Նորթի համար մի քանի թանկարժեք իրեր է գնել աճուրդում: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Նա ավելի քան 65 հազար դոլարով գնել է Մայքլ Ջեքսոնի բաճկոնը, ինչպես նաեւ գլխարկը, որի վրա դեռ կա լեգենդար երգչի շպարի պարագաների հետքը: