Քեմբրիջի բառարանն անվանել է 2025 թվականի տարվա բառը
Քեմբրիջի բառարանը 2025 թվականի տարվա բառ է անվանել «պարասոցիալական»-ը (parasocial) է։ Այն սահմանվում է որպես փոխհարաբերություն, որ տվյալ անձը զգում է իր և հայտնի ինչ-որ մարդու միջև, որին ինքը չի ճանաչում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Քեմբրիջի բառարանի կայքում։
«Մինչ սոցիալական մեդիան ուժեղացնում է մտերմության այն զգացումը, որը երկրպագուները զգում են իրենց սիրելի հայտնի աստղերի նկատմամբ, իսկ ԱԲ (արհեստական բանականության) ընկերակիցները, որոնք կարող են անհատականություն ձեռք բերել, ավելի մեծ ժողովրդականություն են վայելում, այս միակողմանի հարաբերությունները բնութագրող բառը՝ «պարասոցիալական»-ը, իր ուրույն տեղն է գրավում», – բացատրում են խմբագիրները։
Այս եզրույթը սկիզբ է առել 1956 թվականից, երբ ամերիկացի սոցիոլոգները հետևել են հեռուստադիտողներին, որոնք «պարասոցիալական» հարաբերությունների մեջ էին մտնում էկրանային անձնավորությունների հետ:
Մինչև 2025 թվականի սեպտեմբերը Քեմբրիջի բառարանում «պարասոցիալական» բառի սահմանումը թարմացվել է՝ ներառելով արհեստական բանականության հետ փոխհարաբերությունների հնարավորությունը:
