Քեզ, <<Պողո՛ս>> հա՛մ օգտագործում են, հա՛մ վաճառում

Կենսաթոշակայինը, կարմիր գծերը, արագաչափերը, պարգևավճարները, խալի լվանալը, քաղաքացու օրը, Նիկոլի մեքենաներն ու ինքնաթիռը, կառավարական դաչի ռեմոնտը, Աննայի հիմնադրմաները ու այլ անիմաստ ծախսերը հեչ, հիմա էլ գրեթե մեկ միլիոն դոլար, որ քայլիշխանությունը ամանորյա միջոցառումները կազմակերպի։

Ինքը «Կոռուպցիա» անվամբ պոզով-պոչով կենդանու մասին վնգստում էր, որովհետև ինքը չէր էդ կենդանու տերը, ոչ թե ուզում էր, որ չլինի էդ կենդանին…
Իսկ քեզ, «Պողո՛ս», հա՛մ օգտագործում են, հա՛մ վաճառում. օգտագործում են ցոփ ու շվայտ ապրելով ու մուծածդ հարկերը քոռուփուչ անելով, իսկ վաճառում են Բրատիսլավայում…
Է՜հ, «Պողոս» ջան, մեծագույն ցավով եմ ասում, բայց լեշակերների էս ոհմակը քեզ դարձրել է նույնը, ինչ Մարտի 1֊ի զոհերի աճյունները՝ քեզ վաճառում են, դու ցնծում ես, ի՜նչ արած, դու մեղք չունես՝ բնույթդ է էդպիսին…
Ո՛չ «պողոսացմանը»…
Արդարությունը թակելու է Մարտի 1֊ի պատասխանատուների դուռը…
Թալանն աննախադեպ է ու զուգորդված՝ պետականադավությամբ…
Մարդը չի՛ վաճառվում…
Պետությունը միակ գերակայությունն է…
Քայլիշխանությունից ազատվելն առաջին անհրաժեշտություն է…
Նիկոլն անհամատեղելի է Հայոց պետականության կյանքի հետ…
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )