Քար առ քար կառուցենք ապագան. Էկոնոմիկայի նորանշանակ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Պապոյանին եւ Փաշինյանին

Այլևս վաղուց գործելու ժամանակն է, հանուն մեր հայրենիքի շենացման և ուժեղացման։

Ես գործելու եմ հանուն յուրաքանչյուրիդ բարեկեցության և առաջընթացի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ փոխնախարար Էդվարդ Զաքարյանը՝ շնորհակալություն հատնելով ՆիկոլՓաշինյանին եւ նախարար Գեւորգ Պապոյանին իրեն վստահելու համար:

«Հարգելի հայրենակիցներ,

Սիրելի քաղաքացիներ,

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Իմ անկեղծ ու լիասիրտ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ Էկոնոմիկայի Նախարար Գևորգ Պապոյանին և ՀՀ մեծարգո Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինձ վստահելու համար, և ձգտելու եմ գործել ուժերիս ներածին չափով որպեսզի կարողանամ արդարացնել նրանց վստահությունը։

Սիրելի քաղաքացիներ,

Այլևս վաղուց գործելու ժամանակն է, հանուն մեր հայրենիքի շենացման և ուժեղացման։

Ես գործելու եմ հանուն յուրաքանչյուրիդ բարեկեցության և առաջընթացի։

Եվ ուրեմն աստված մեզ պահապան։

Քար առ քար կառուցենք ապագան։

Ես հավատում եմ մեզ։

Առողջ և ուժեղ լինենք»,- գրել է նա։

Share This