«Քաոսի Աստված» աստղակերպը 2029 թվականին Երկրագնդի կողքով թռչելիս կարող է փոխակերպվել. գիտնականներ

Ըստ նոր հետազոտության՝ 2029 թվականին Երկիր մոլորակի կողքով թռչելու ժամանակ սողանքները և ստորգետնյա ցնցումները կարող են վերափոխել Ապոֆիս աստղակերպը, գրում է Live Science-ը։

Հին եգիպտական ​​քաոսի աստծո Ապոֆիսի անունը կրող Ապոֆիսը 340 մետր երկարությամբ գետնանուշի ձև ունեցող աստղակերպ է։

Թեև նման չափսի տիեզերական ժայռի հարվածը չի կործանի մեր մոլորակը, այն հեշտությամբ կարող է ոչնչացնել մի ամբողջ քաղաք: Երբ Ապոֆիսը 2004 թվականին հայտնաբերվեց, աստղագետները հաշվարկեցին, որ այն 2029 թվականին կարող է շատ մոտ լինել Երկրին:

Փորձագետների կանխատեսումներով՝ 2029 թվականի ապրիլի 13-ին Ապոֆիսը Երկրին կմոտենա 32 հազար կիլոմետր հեռավորության վրա։

Հաշվի առնելով այս հեռավորությունը, Ապոֆիսը, ամենայն հավանականությամբ, 2029 թվականին Երկրի վրա էական ազդեցություն չի ունենա: Բայց ինչպե՞ս իրեն կպահի աստղակերպը նման մոտեցումից հետո:

Այս հարցը խիստ հետաքրքրել է Ջոն Հոփկինսի համալսարանի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի աստղակերպների հետազոտող Ռոնալդ-Լուիս Բալուզին: Փոքրիկ ասուպներն անընդհատ գնդակոծում են աստղակերպների մակերեսը տիեզերական հողմահարում կոչվող գործընթացում, Live Science-ին հայտնել է Բալուզը: Միաժամանակ, գիտնականը նշել է, որ աստղագետները վաղուց են նկատել, որ Երկրի նման մոլորակների մոտով անցնող աստղակերպները հաճախ հողմահարված մակերես չեն ունենում։ Ըստ Բալուզի՝ ճշգրիտ հողմահարության հետքերը հեռացնող ֆիզիկական մեխանիզմը լավ հայտնի չէ: Հավանականություններից մեկն այն է, որ մոլորակի ձգողականությունը ձգում է աստղակերպի մակերեսի ժայռերը՝ դեն նետելով դրանք և մերկացնելով հիմքում ընկած շերտը: Այս գիտական ենթադրություն ստուգելու համար Բալուզը և միջազգային գիտնականների թիմը Ապոֆիսի հաշվողական մոդելներ են ստեղծել:

Գիտնականները պարզել են, որ Երկրի գրավիտացիոն ազդեցությամբ առաջացած երկու ֆիզիկական գործընթացներ, ըստ ամենայնի, 2029 թվականին նրա հետ հանդիպման ժամանակ կձևավորեն Ապոֆիսի մակերեսը: Դրանցից մեկը ստորգետնյա ցնցումներն են, որոնք, ամենայն հավանականությամբ, կսկսվեն Ապոֆիսի՝ Երկրին իր ամենամոտ կետին հասնելուց մեկ ժամ առաջ, և դրանից հետո որոշ ժամանակ կշարունակվեն:

Ըստ Ռոնալդ-Լուիս Բալուզի՝ ցնցումների ուժգնությունը դժվար է գնահատել։

«Սակայն Ապոֆիսի ձգողականությունը Երկրի ձգողականությունից մոտ 250 հազար անգամ ավելի քիչ է»,-հավելել է նա: «Ուստի կարծում ենք, որ շատ ավելի ցածր մասշտաբի իրադարձությունները կարող են ցնցել դրա մակերեսը»:

Սա նշանակում է, որ երկրաշարժերը կարող են բավականաչափ ուժգին լինել Ապոֆիսի մակերևույթից քարերը հեռացնելու համար: Թեև որոշ ժայռեր կարող են հեռու թռչել, մեծ մասը հետ կընկնի Ապոֆիսի վրա՝ մակերեսի վրա ստեղծելով հստակ նախշեր, որոնք գուցե կհայտնաբերի նրա մոտով անցնող տիեզերական ապարատը:

Մեկ այլ գործընթաց, որը կարող է «թարմացնել» Ապոֆիսի մակերեսը, նրա թավալգլոր լինելու փոփոխությունն է: Գլուխկոնծին տեղի է ունենում, քանի որ աստղակերպը սևեռակված առանցքի շուրջ կամ որոշակի ժամանակահատվածում չի պտույտ չի գործում։ Փոխարենը, նա անհաջող փոխանցված ֆուտբոլի գնդակի տարածության միջով պես թավալգլոր է լինում:

Share This