ՔԱՆՈՆԻ ՄԱՍԻՆ


քանոնը մեզ համար ամենահասարակ ու սովորական իրերի շարքից է: Բայց նա էլ ունի իր ստեղծման պատմությունը, նա էլ է երկար ճանապարհ անցել ու նոր միայն հայտնվել մեր ձեռքերում, գրչատուփերի մեջ կամ էլ դպրոցական սեղաններին: Այնպես որ, մի քիչ էլ խոսենք քանոնի մասին:Հին Պոմպեյի ավերակներում հայտնաբերված տաշված տախտակները վկայում են, որ քանոնը բավական ծեր է: Ասում են, որ միջին դարերում վանականների կողմից հայտնաբերվել է քանոն, որի վրա եղել են թվեր և փոքրիկ գծիկներ: Եվրոպական երկրներում հայտնաբերված քանոններն էլ մետաղյա լարերից են եղել: Այսինքն՝ դրանք մեր ժամանակակից պատկերացնումներին բոլորովին էլ չեն համապատասխանում:Իսկ այն քանոնները, որոնք հիմա լայն տարածում ունեն և որոնք մենք մեծ սիրով օգտագործում ենք, հայտնվել են հետհեղափոխական Ֆրանսիայում: Այդ ժամանակ լավագույն ակադեմիկոսները զվաղված էին քանոնի նոր տեսակներ ստեղծելով և զարգացնելով: Նրանք հաշվում էին, մտածում, վիճում… Վերջապես որոշեցին այն բաժանել սանտիմետրերի և միլիմետրերի: Նախ ֆրանսիացիները ստեղծեցին քանոնի երկու տեսակ: Դրանք պլատինե էին՝ մեկ մետր երկարությամբ և 25 միլիմետր լայնությամբ: Ստեղծեցին, ավարտեցին և անվանեցին «հանրապետական մետրեր»: Հետո արդեն սկսեցին քանոն պատրաստել ծառերից, բայց չգիտես ինչու, դրանք օգտագործում էին միայն գիտնականները: Բայց որոշ ժամանակ անց այն լայն տարածում գտավ և սկսեց օգտագործվել նախ ուսանողների և հետո (19-րդ դարում) միայն դպրոցականների կողմից:
1812 թվականին այդ «հանրապետական մետրեր»-ը եկան-հասան Ռուսաստան: Բայց ինչպես եկան, այդպես էլ մնացին, ռուսները երևի ժամանակ չունեին այն զարգացնելու… Այսպես երկար տարիներ խոր քուն մտավ, մինչև Մենդելեևը նրան արթնացրեց, որովհետև նոր գյուտերի ժամանակ այդ փայտի կտորը շատ պետքական եղավ:
Ա՛յ հենց այս ժամանակներից սկսած էլ քանոնը դարձավ հանրաճանաչ, տարածվեց շատ երկրներում և եկավ մեզ մոտ՝ Հայաստան:
Այսուհետ մեր գրչատուփերից քանոնին հանելիս կարող ենք բարևել, չէ՞ որ մենք նրան արդեն ճանաչում ենք:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )