Քանյե Ուեսթը հրապարակել է կնոջ գայթակղիչ լուսանկարները
Քանյե Ուեսթը 2025-ն սկսել է կնոջ՝ Բյանկա Սենսորիի նոր լուսանկարների հրապարակմամբ, որում վերջինը հերթական գայթակղիչ կերպարով է։
Լուսանկարներում Բյանկան թափանցիկ սեւ բոդիով է՝ ցանցավոր զուգագուլպաներով, հովազի պրինտով։
Երկրորդ լուսանկարում Սենսորին հագել է սեւ երկար կիսաշրջազգեստ բոդիի վրայից՝ ամուսնու հետ հայելային սելֆիի համար։ Նա հագուստը լրացրել է ոսկե մանյակով եւ հագել է սպիտակ հողաթափեր։
Ուեսթը, իր հերթին, լրիվ սեւ հագուստով է՝ մարզաշապիկ, սեւ տաբատ եւ կաշվե կոշիկներ։
Վերջին լուսանկարում Սենսորին առանց կիսաշրջազգեստի հենված է լոգարանի ձողին։