ՔԱՆԻ ՁՈՒ ՊԵՏՔ Է ՈՒՏԵԼ ՇԱԲԱԹԱԿԱՆ՝ ՍՐՏԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկերը նվազեցնելու համար, ըստ ավստրալացի գիտնականների, բավական է շաբաթական կտրվածքով ոչ պակաս, քան վեց ձու ուտել։ Nutrients հանդեսը։ Գիտնականները, իրականացրած գիտական փորձերի արդյունքում պարզել են, որ այն տարեցները, որոնք իրենց սննդակարգում ակտիվորեն օգտագործում են ձու, 29 տոկոսով ավելի քիչ են ունենում սիրտ-անոթային հիվանդություններ, քան նրանք, ում սննդակարգում ձուն շատ չէ։ Մասնագետները վերստին հաստատում են, որ ձուն կարեւոր եւ օգտակար մթերք է։
100 գրամ ձուն պարունակում է 13 գրամ սպիտակուց, որն ավելի ակտիվ ու արդյունավետ է յուրացվում, քան կենդանական կամ բուսական ծագման մյուս սպիտակուցները։ Ձվի մեջ առկա են մարդու առողջության համար կարեւորագույն տեղ զբաղեցնող գրեթե բոլոր ամինաթթուները, ինչպես նաեւ վիտամիններ ու միներալներ՝ ֆոլիաթթու, A, D, E, B12, բիոտին, սելեն, կալցիում եւ ֆոսֆոր։ Գիտնականները նկատում են, որ արդյունքներն ավելի լավ կլինեն, եթե ձվի կիրառությունը զուգորդվի որոշակի ֆիզիկական ակտիվությամբ։