Քանի կան այս իշխանությունները, այդ ուղղությամբ որևէ դրական ակնկալիք չունեմ․ Արմեն Աշոտյանը՝ գերիների վերադարձի մասին

Ելքը մեր իշխանություններ կոչվածի հետ չէ կապված, այլ կապված է այդ իշխանություններին փոխելու հետ։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին վերադարձնելու խնդրին։

«Քանի կան այս իշխանությունները, այդ ուղղությամբ ես որևէ դրական ակնկալիք չունեմ, եթե այդ տեսակետից համազգային դիմադրության շարժում չլինի»,– ասաց նա։

Share This