Քանաքեռ-Զեյթունում թափառող շները հարձակվել են դպրոցականների վրա
Օրեր առաջ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Նազարեթ Սուրենյան փողոցի 11 և 11 ա շենքերի բակում բնակվող թափառող շները հարձակվել են դպրոց հաճախող երեխաների վրա, ինչի հետևանքով 11 տարեկան մի տղա թեթև վնասվածքներ է ստացել։
Պարզվում է, նախքան դեպքը և դրանից հետո բնակիչները բազմիցս ահազանգել են Երևանի քաղաքապետարան, սակայն այդպես էլ խնդիրը լուծում չի ստացել։
Դեպքից հետո երեխաները դպրոց են գնում բացառապես ծնողների ուղեկցությամբ, քանի որ մտահոգություն ունեն, որ շները կարող են դարձյալ վնասել երեխաներին։
